Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:25 31-10-2025

Փաշինյանը որոշել է թաքուն պահել իրեն «լայքող» օգտատերերի անունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել» վերտառությամբ։

Տեսանյութի հավանումներից պարզ է դառնում, որ վարչապետը որոշել է խիստ գաղտնի պահել իր տեսակետը կիսողների ինքնությունը և սահմանափակել է «լայքողների» անունները տեսնելու հնարավորությունը։ Հնարավոր է միայն տեսնել այն անձանց անունները, ում հետ ֆեյսբուքյան ընկեր ես։

Քայլը թերևս նպատակ ունի չբացահայտելու իրողությունը, որ հավանումների մեծ մասը կեղծ օգտահաշիվներից է։ Նշենք, որ այդ մասին բարձրաձայնվել է բազմիցս։