Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 31-10-2025

Ռուսաստանը ցանկանում է Նիկոլին հեռացնել, որովհետև իրենց համապատասխան չէ․ հարցում

Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նկատվում է խորացող ճգնաժամ, որն անցել է ավանդական դաշնակցային հռետորաբանության սահմանները։ Ռուսաստանը այսօր ավելի հաճախ դիտարկվում է ոչ թե որպես դաշնաակից, այլ ապակայունացման աղբյուր և թշնամի։

Մոսկվայի վարած քաղաքականությունը բազմաթիվ վերլուծաբանների, գործիչների կարծիքով կրում է հիբրիդային պատերազմի բնույթ․ այն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմանը և արտաքին քաղաքականության ազատության խոչընդոտմանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը ցանկանո՞ւմ է հեռացնել Նիկոլ Փաշինյանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի դաշնակիցն է, որոշներն էլ ասացին, որ ՌԴ-ն ցանկանում է հեռացնել Փաշինյանին։

«Ռուսաստանն ով է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռուսատանը ցանկանում է։ «Ոչ մի երկիր ոչ մի երկրի ներքին գործերին անմիջական չի խառնվում, հա իհարկե ցանկանում է, բայց անմիջական չի խառնվում»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ցանկանում է հեռացնել, բայց դեռ չի եկել այդ պահը։ «Ցանկանում է հեռացնել, որովհետև իրենց համապատասխան չի, կոռուպցիայի դեմ է պայքարում, Ռուսաստանի դրածոների դեմ պայքարում ա»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում․
Ввод

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ