Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 18:00 31-10-2025

Խաղաղություն չկա․ Ալիևը վախից ա մերժում Հայաստան այցելելու հրավերը․ հարցում

Ադրբեջանի նախագահը չի գա Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի գարնանը, հաղորդում է ադրբեջանական կառավարամետ կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրաժարումը բացատրվում է նրանով, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ալիևին և Էրդողանին հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ Ալիևը մերժեց Հայաստան այցելելու հրավերը, երբ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ խաղաղություն է հաստատվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե վախենում է կամ ինչ-որ նպատակ ունի, որոշներ էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Ուրեմն նպատակ ունի, որ մերժում է։ Իմ կարծիքով վախ ունի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա ոչինչ չի նշանակում։
«Իրա մոտ էլ շատ բան ա լինում Փաշինյանը չի գնում, դա ինչ ա նշանակում՝ ոչ մի բան»,- նշեց նա։

«Ինչ խաղաղություն, խաղաղություն չկա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան