Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:51 31-10-2025

Գետիկ բնակավայրում անասնագոմ ու պահեստավորված անասնակեր է այրվել. shamshyan.com

Այսօր՝ հոտեմբերի 31-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Գետիկ բնակավայրում անասնագոմ է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժաանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են Գետիկ բնակավայրի 4-րդ փողոցի 7-րդ տան տարածքում գտնվող անասնագոմում առաջացած հրդեհը:

Այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և գոմի մոտ եղած պահեստավորված մոտ 300 հակ անասնակեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Ճամբարակի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ