Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 30-10-2025

Այ քեզ բան․ ՔՊ-ն ով ա, որ իր ցուցակում ընդգրկվելու համար 1,5 մլն վճարեմ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների առաջադրումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։

Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1–ից դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։ Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պատրա՞ստ եք 1,5 մլն վճարել ՔՊ-ի ընտրական ցուցակում ընգրկվելու համար»։

Հարցվածների մեծը մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, եթե ունենային այդքան գումար կվճարեին։

«Ինձ պետք չի, քաղաքականությունով չեմ զբաղվում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պատրաստ չէ վճարել։ «Տո չէ, ՔՊ-ն ով ա, որ նրա նախընտրական ցուցակին ես էլ վճարեմ, այ քեզ բան»,- նշեց նա։

«Իմաստ չեմ գտնում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ