Ըստ էության 10 ամիս առաջ - 21:30 30-10-2025

Ըստ էության․ Փաշինյանն ընդդիմադիրների բռնաճնշումները ներկայացնում է ռուսական ազդեցության դեմ պայքար

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։

Նրա հետ խոսել ենք հունվարի 1-ից պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման, պաշտպանական ծախսերը կրճատելու Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունների, Բաքվում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների, նրանց վերադարձի, ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկելու, նրա Հայաստան վերադարձի, մի շարք ՀՀԿ-ական պաշտոնյաների Հայաստանը լքելու, իմպիչմենտի գործընթացի, Եվրոպական խորհրդարանի պատգամավորի Հայաստանի իշխանությանը քննադատելու, Արցախը վերադարձնելու ՀՀԿ-ի ծրագրի, Թրամփի ուղու, 2026-ի ընտրությունների, ՀՀԿ-ի ցածր վարկանիշի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման որոշմանը, Աբրահամյանը նկատում է․ «Խնդիրը դրված չէ պաշտպանական գերատեսչության առաջնահերթությունների իրականացման մասով: Խնդիրը դրված է ընդունել որոշումներ, որոնք առավելագույնս ականջահաճո կլինեն հասարակության համար»։

Խոսելով Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի կողմից Հայաստանի իշխանություններին քննադատելու մասին, Աբրահամյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանում իրականացվող այս բռնաճնշումները ներկայացնել որպես ռուսական ազդեցության դեմ պայքար:

«Քանի որ աշխարհում Արևմուտք, Ռուսաստան բավականին մեծ դիմակայություն կա, փորձում, փորձ է անում Փաշինյանը դա այդ տրամաբանության մեջ ներկայացնել և նաև դրանով է պայմանավորված, որ ոչ միայն չկա այն խանդավառությունը եվրոպական տարբեր կառույցների քննադատելու մեր երկրում առկա իրավիճակը, այլ կա սատարում և կա բոլոր ճգնաժամային իրավիճակներում սատարում Հայաստանի իշխանություններին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ