Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:10 29-10-2025

Մարդկանց խոշտանգելով՝ ցուցմունքներ են կորզել. իրավապաշտպան

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է, որ մարդկանց խոշտանգելով՝ ցուցմունքներ են կորզել։

Նշենք, որ Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի ոստիկանության բաժանմունքներից մեկում ոստիկանների կողմից ենթարկվել է խոշտանգման, ստանալով հարվածներ գլխի և մարմնի այլ հատվածներում։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։