Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 29-10-2025

Մերը պատվերով դատարաններ են․ միանշանակ պաշտոնյաների հրահանգով են վճիռները կայացնում․ հարցում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հակակառուպցիոն դատարանում դատական նիստից առաջ պատասխանելով Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, նշել է, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից։

Ըստ Ս. Սարգսյանի, ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել։

«Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներում ը չազդի պատժամիջոցի վրա»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ դատավորները պաշտոնյաների հրահանգով վճիռներ կայացնո՞ւմ են»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ դատարանները կատարում են միայն Նիկոլ Փաշինյանի հրահանգները։

«Մենակ Փաշինյանի հրամանով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՀՀ դատարանները պատվերով են։ «Միանշանակ, որովհետև տեսնում ենք թե ինչ ձևի վճիռներ են կայացնում ժամանակակից դատարանները։ Մերը պատվերով դատարաններ են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դատարավորները չեն կատարում ուրիշների հրահանգները։ «Չեմ կարծում, ես չեմ առնչվել երբեք, բայց կարծում եմ իրենք իրենց մասնագիտությամբ են աշխատում»,- ասաց նա։

«Միանշանակ, դատարանները լրիվ պատկանում են վարչապետին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում