copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:50 29-10-2025

Էլեկտրալարը կպել էր հոսանքի գծին ու ընկել․ Վարդանաշենում հոսանքահարված ոչխարները սատկել են

Արմավիրի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին, Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող երեք եղբայրներ հայտնաբերել են իրենց պատկանող հոսանքահարված ոչխարներին։

Վարդանաշենի վարչական ղեկավար Միհրան Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, ժամը 10:00-ի սահմաններում։ Նրա խոսքով՝ էլեկտրալարը պոկվել էր, ընկել էր գետնին՝ առաջացնելով կարճ միացում։

«Զանգեցին ինձ, ես էլ անմիջապես գնացի տեղ։ Էլեկտրիկին էլ կանչեցի, որ նայեր։ Պարզվեց՝ լարը պոկվել էր ու ընկել գետնին, հետո կպել էր այն լարին, որով էլեկտրականությունն էր անցնում։ Այդ պահին էլ ոչխարները անցել էին այդ հատվածով և հոսանքահարվել։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 36 ոչխար է սատկել։ Սկզբում տեղում մի տասնյակ, հետո մնացածը, շարժվելով առաջ, նույնպես սատկել էին»,– պատմեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ տուժածները Վարդանաշենի համայնքի բնակիչներ չեն․

«Տուժածները մեր համայնքից չեն, ուղղակի անցնող-գնացող էին, կենդանիներին տանում էին։ Եթե չեմ սխալվում՝ Տանձուտ համայնքից են»,- նշեց նա։

Վարչական ղեկավարն ասաց նաև, որ դեպքը տեղի է ունեցել բնակավայրից դուրս՝ ճանապարհային հատվածում, որի երկայնքով տեղադրված է էլեկտրահաղորդման գիծը․

«Տարածքը Վարդանաշենից դեպի հարավ տանող ճանապարհին է, բնակավայրից դուրս։ Պարզապես՝ տեղանքը մեր վարչական սահմաններում է, բայց համայնքի ներսում չէ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Oragir.News–ը կապ հաստատեց նաև Արմավիրի մարզի, Տանձուտ գյուղի վարչական ղեկավար Մխիթար Պետրոսյանի հետ։ Վերջինս հերքեց տեղեկությունը, թե տուժողները Տանձուտ համայնքից են։ Ավելին՝ նշեց, որ ինքն անգամ տեղյակ չէ, որ նման դեպք է տեղի ունեցել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ