Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 18:29 28-10-2025

Թուրքիայում «լրտեսության» գործով կասկածյալի հեռախոսում հայտնաբերվել են Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հեռախոսահամարները

Թուրքիայի պետական ​​«Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղ և Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասները։

Հրապարակման համաձայն՝ կասկածյալ Հյուսեյն Գյունը հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և հետաքննության հետ համագործակցելու մտադրության մասին: Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են տրվել՝ կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։

Հետաքննության տվյալներով՝ ցուցակում 34 մարդ է եղել՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ եւ բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 14-ը հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են եղել։

Նրանց թվում են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի որդին՝ Չեմի Պերեսը, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև 2017-2019 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ֆիոնա Հիլը:

Գյունը պարզաբանել է, որ նախկին պաշտոնյաների եւ գործարարների հեռախոսահամարների առկայությունն իր հեռախոսում բացատրվում է իր նախկին առեւտրային եւ գործարար գործունեությամբ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել