copy image url
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 18:32 27-10-2025

Քանի «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվել, ապրելու ենք նվաստացած և անարժանապատիվ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած արյունալի իրադարձություներից 26 տարի է անցել, բայց գործն այդպես էլ չի բացահայտվել։

ԱԺ նախկին փոխնախագահ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ շատ հարցեր մութ են և անհասկանալի, թե ինչու այսքան տարի անց դեռ գործը բացահայտված չէ։ «Վերաբացված գործը 7 տարի է՝ դոփում է քննչականում։ Առաջ ԱԱԾ-ում էր, հիմա՝ քննչականում»,- ասաց նա։

Հարցին՝ ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը քայլեր անո՞ւմ է այդ ուղղությամբ, եթե անում է՝ ինչո՞ւ ավելի արագ չի գործում, որ, ի վերջո, հանգուցալուծում տա, արձագանքեց. «Դուք հարցրեք։ Գնացեք իրեն հարցրեք։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին, Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, և, փաստորեն, չի բացահայտում։ Ուրեմն՝ ՀՀ-ի հեղինակությունը գնահատում է շրիշակից ցածր, և շարունակում ենք ապրել նվաստացած և անարժանապատիվ։ Մեկը՝ ես։ Շատ մարդիկ սպասում են այդ բացահայտմանը։ Մարդիկ սպասում են հասկանալու համար, թե էդ ո՞ր քաղաքական ուժը, կամ ո՞ր տականքները որոշեցին գնդակահարել Հայաստանի Հանրապետությունը՝ Հայաստանի խորհրդարանում»։

Բախշյանն ասաց՝ շարունակում է կարծել, որ տեղի ունեցած ոճրագործությունն արտաքին ուժերի գործն էր։

«Միանշանակ դրսից էր կազմակերպված։ Շատ ավելի կոնկրետ՝ Ռուսաստան, Թուրքիա․ ավելի շատ՝ Ռուսաստան։ Անցյալ տարի «Ազատությունը» մեծ ռեպորտաժ արեց՝ Հունանյան եղբայրները Ղրիմում, որը, չգիտեմ՝ քննչականը բանի տեղ դրե՞լ է, թե՞ չի դրել»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք՝ 26 տարի առաջ այս օրը Հայաստանի խորհրդարանում սարսափելի ահաբեկչություն տեղի ունեցավ։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները: Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել