copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:00 25-10-2025

Կարգալույծ քահանան կարող է միայն պատարագի իմիտացիա անել. Արագածոտնի թեմի քահանա

Վաղըէ ժամը 9։00–ին, հարցաքննության է կանչվել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանը։ Oragir.News-ի հետ զրույցում քահանան հայտնել է, որ վաղը իրեն հարմար չէ, որպեսզի ներկայանա Քննչական կոմիտե։

«Ես գործի մասին չեմ կարող խոսել, որովհետև ես վկայի կարգավիճակ ունեմ։ Կիրակի օրով ժամը 9-ին ինձ և իմ նման ուրիշ քահանաներին, որ կանչում են հարցաքննության դա կարող է խաթարի մեր թեմի հոգևոր կյանքը։ Ես կիրակի օրերը ժամը 10-ին պատարագ եմ մատուոցում և դա կայուն ժամ է։ Կիրակի օրը` ոչ աշխատանքային ազատ օր է նաև քննչականի աշխատակիցների համար, թող իրենք իրենց հանգիստը վայելեն։ Ես կիրակի ժամը 9-ին ի վիճակի չեմ քննչականում ներկայանալ, որովհետև ժամը 10-ին պատարագի եմ, ժամը 12-ին տարելիցի կարգ ունեմ։ Կարող եմ օրվա կեսից հետո, կամ հաջորդ օրը փաստաբանի հետ այցելենք քննչական»,-հայտարարել է Արագածոտնի թեմի քահանան։

Տեր Վրթանես Բաղալյանը` անդրադառնալով նախկին քահանա Տեր Արամի, հիմա քաղաքացի Ստեփան Ասատրյանի ձեռամբ վաղը մատուցվելիք պատարագին, ասում է. «Կարգալույծ քահանան իրավունք չունի որևէ կարգ կատարել քահանային հատուկ կերպ։ Նա պատարագ մատուցելու իշխանություն չունի և կարող է ընդամենը պատարագի իմիտացիա ստեղծել»,-ասել է քահանան։

Հոգևորականի խոսքով` նախկին քահանան, ով կարգալույծ է պատարագ մատուցելու իշխանություն չունի եկեղեցուց և Աստծուց։

«Այն կառույցը, որ իրեն քահանա է ձեռնադրել, նույն ձևով քահանայական իշխանությունից իրեն զրկել է։ Ինքը այլևս քահանա չէ, աշխարհիկ է և որևէ կերպ պատարագ մատուցելու իրավասություն չունի։ Անվավեր է համարվում նրա կատարած պսակադրությունն ու մկրտությունը»։

Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերություններից` Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ասում է. «Տհաճ է, որ փորձում են մարդկանց արգելել, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն։ Դա նորմալ չէ, պետության պարտավորությունների շրջանակը ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում են օրենքի լծակները։ Եթե հոգևորականը պետության օրենքն է խախտել, պատրաստ է պատասխան տալ, իսկ եկեղեցու ներքին կանոնագրքի խախտում է արել, ապա դա էլ քննվում է կարգապահական հանձնաժողովում։ Փորձ է արվում եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցուն լռեցնելու նպատակով» Քահանայի խոսքով` Սրբազանների, քահանաների կալանավորումը խոսում է այն մասին, որ հոգևորականների նկատմամբ կան բռնաճնշումներ։ Նշենք նաև, որ երեկվանից համացանցում հայտնվել է Արշակ Սրբազանի և նրա քեռակնոջ ինտիմ տեսանյութը, որին Սրբազանը արձագանքել է հետևյալ կերպ. «Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ:

Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն»,-գրել է Արշակ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը