copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:00 24-10-2025

Կանադան հայտարարել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները վերսկսելու մտադրության մասին

Պաշտոնական Օտտավան պատրաստ կլինի վերսկսել Վաշինգտոնի հետ ընդհատված առևտրային բանակցություններն այն ժամանակ, երբ ԱՄՆ իշխանությունները պատրաստ կլինեն դրան: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը նախկինում ձեռք բերված առաջընթացի հիման վրա այն պահից, երբ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի քննարկումներին վերադառնալուն»,- նշել է Քարնին:

Ասիական շրջագայությունից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Կանադայի վարչապետը նշել է նաև, որ ինքը չի կարող վերահսկել ԱՄՆ առևտրային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին այն արմատապես փոխվել է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կանադայի հետ առևտրային բանակցությունների դադարեցման մասին։ Դա պայմանավորված էր սակագների վերաբերյալ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը Կանադայում ներկայացված գովազդում օգտագործելու հետ կապված Թրամփի դժգոհությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ