copy image url
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:25 24-10-2025

Արմեն Գրիգորյանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն կմեկնի Բահրեյն. պատվիրակությունը կգլխավորի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Դրանից հետո Արմեն Գրիգորյենը կմեկնի Բրյուսել։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին (Մանամայի երկխոսություն 2025) մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին 2025 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Միքայել Ավետիսյանին հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ գործուղել Բահրեյնի Թագավորություն (Մանամա)։

«Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերության կողմից կազմակերպվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին (Բահրեյնի Թագավորությունից), անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Կոնստանտին Ղազարյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին (Բահրեյնի Թագավորությունից) 2025 թվականի նոյեմբերի 2-3-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) ծախսերի հատուցումը։

Ընդունել ի գիտություն, որ Բահրեյնի Թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ