copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:03 24-10-2025

Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձերբակալությունից մոտ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաեւ ԿԳՄՍ նախարարություն են այցելել: Նախարարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, ու կա պայմանագիր, որտեղ առկա է Անդրեասյանի ստորագրությունը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, քարտուղարին՝ հասկանալու համար, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը: Երկար ժամանակ քննարկում է եղել, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից: Իսկ արդեն երկու օր անց Անդրեասյանի ամենամտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալում է, ինչից հետո գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է կիրառվում:

Ուշագրավ է, որ նախարար Ժաննա Անդրեասյանը, լինելով Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, մինչեւ հիմա ոչ մի կարգավիճակ չունի այս գործի շրջանակում: Նա անգամ վկա չէ: Մինչդեռ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Աշոտյանը մոտ 3 տարի կալանքի տակ մնաց:

Ավելին՝ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից փորձում էր նախօրեին «մաքրել» իրեն այս գործից, այն պարագայում, երբ նրա կողմից երաշխավորված Սրբուհի Գեւորգյանն ամեն հարցում իր հետ է ճշտումներ արել, ու դա գիտեն իրավապահները:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին,Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։

Իսկ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ, սկանդալով հայտնի Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել