Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 16:00 19-10-2025

Ես մենակ Քոչարյանի օրոք եմ լավ ապրել. հարցում՝ Ալավերդիում

Հայաստանում հաճախ են քննարկումներ ծավալվում այն հարցի շուրջ, թե որ ղեկավարի պաշտոնավարման օրոք են մարդիկ ամենից լավը ապրել։ Այս քննարկումներն ակտիվանում են հատկապես ընտրություններից առաջ, որոնց նախկին ղեկավարները ևս մասնակցելու հայտ են ներկայացնում։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայաստանի ո՞ր ղեկավարի օրոք եք ամենալավը ապրել»։

Հարցվածներից շատերը պատասխանեցին, որ ոչ մի ղեկավարի օրոք էլ լավ չեն ապրել։

«Վափշե չեմ ապրել»,- նշեց մի տղամարդ։

Մյուս քաղաքացիները տալիս էին ինչպես նախկին նախագահների, այնպես էլ խորհրդային ղեկավարների անունները։

«Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց մի կին։

«Ես Սերժի վախտով եմ լավ ապրել»,- ասաց մի տղամարդ։

«Դեմիրճյանի»,- ասաց մի տղամարդ։

Հարցված ալավերդցիների մի մասն էլ ասաց, որ չի հիշում, թե ում ղեկավարման տարիներին է ավելի լավ ապրել:

«Միշտ սենց եղել եմ, սենց էլ կամ, ազիզ։ Ղեկավարը քեզ չի պահում»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի