Ներքին Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 22:30 18-10-2025

Չի հաջողելու սրիկա Նիկոլը․ եկեղեցին միակ կառույցն ա, որի շուրջ համախմբված ենք․ հարցում

Հայ Առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը շարունակվում է։ Այս փուլում ակնհայտ դարձավ, որ թե՛ Եկեղեցին, թե՛ ազգային, հայամետ ուժերը միակամ են՝ ընդդեմ հակաեկեղեցականության ու հակահայկականության:

Կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի թուլացնել Հայ Առաքելական եկեղեին, գրավել նաև այս միակ կառույցը, որը չի կարողացել իրեն ենթարկեցնել, կաթողիկոս դարձնել մեկին, որը չի ըմբոստանա այն ամենի հանդեպ, ինչ անում է երկրի ու պետության հետ Նիկոլ Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով այս հետապնդումներով Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ուզում եկեղեցուց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է թուլացնել եկեղեցին, որոշներն էլ դժվարացան պատասխանել։

«Անունը չեմ ուզում լսեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության Հայաստանը կործանելու համար։

«Իմ կարծիքով նա եկել է իշխանության, որպեսզի մեր երկիրը վերջնականապես կործանի և այս հետապնդումներն էլ պարզ չի՞․ եկեղեցին միակ կառույց է մնացել, որի շուրջ համախմբված ենք մենք։ Չի հաջողելու էդ սրիկան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հետապնդեն։

«Իրան պետք ա հետապնդեն, տանեն մի տեղ փակեն, որ իմանա էդ ինչ ա ուզում, սրբապիղծ մարդ ա, ես տենց եմ համարում։ Եթե հերթը հասել է եկեղեցուն, ինչ ասեմ, հալալ ա Ալևին, ինչ ուզեց արեց մեր գլխին։ Հերթը իրան էլ ա գալու, էն որ սաղին տանում լցնում ա պադվալները,տապալում ա գետնին, ինքը կհասնի էդ օրվան, իրան կտապալեն գետնին »,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ