copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:58 18-10-2025

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Բյուրեղավանում․ մասնակիցների մեջ են նաև համայնքապետի տեղակալը և ավագանու անդամը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոցում, համայնքապետարանի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Վարդան Սուքիասյանը վիճաբանել Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Սուրեն Թադևոսյանի և 31-ամյա Մանուկ Անդրեսյանի հետ, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և Վ. Սուքիասյանը դանակով հարվածել է է Մ. Անդրեսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Մ․ Անդրեասյանը և Ս․ Թադևոսյանը ծեծի են ենթարկել Վ․ Սուքիասյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, պարզել են նաև, որ Վ․ Սուքիասյանը զանգահարել է իր ընկերներին, Կոտայքի մարզի բնակիչներ 38-ամյա Դանիել Դանիելյանին և 39-ամյա Վահե Եղյանին, իսկ Ս․ Թադևոսյանը իր հերթաին կանչել է իր եղբորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիս Թադևոսյանին, ովքեր միմյանց ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյաննքներ, որից հետո Վ. Սուքիասյանը քարերով հարվածել է Սուրեն Թադևոսյանին՝ դեմքի և գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Կոտայքի քրեական ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս Վ.Սուքիասյանը, Վ.Եղյանը, Դ.Դանիելյանը և Ս.Թադևոսյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային քրեական վարչություն, իսկ Ա.Թադևոսյանը՝ հրավիրվել է:
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Անդրեսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով Կոտայքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Վարդան Սուքիասյանը Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ է, իսկ Դանիել Դանիելյանը աշխատում է Բյուրեղավանի համայնքապետարանում, որպես համայնքի ղեկավարի տեղակալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ