Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 14:20 18-10-2025

Չինաստանում 103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր

Պեկինում 103 տարեկան հասակում մահացել է չինացի գիտնական, ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ցինհուայի համալսարանի պրոֆեսոր և Ցինհուայի համալսարանի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի պատվավոր դեկան Յան Չժեննինգը մահացել է հիվանդությունից Պեկինում 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, 103 տարեկան հասակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Յանգ Չժեննինգը դրել է ժամանակակից տրամաչափային դաշտի տեսության հիմքերը և նաև առաջարկել է թույլ փոխազդեցությունների վարկածը։

1957 թվականին նա և Լի Չժենդաոն կիսեցին ֆիզիկայի Նոբելյան մրցանակը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ