Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 19:33 17-10-2025

Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 քաղաքական ուժ

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։

Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։

Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։

Ամենից շատ դիտված