copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 23:58 17-10-2025

Թուրքիան աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող 11-րդ երկիրն է

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ալբանիայում մասնակցել է «Ալբանիա-Թուրքիա գործարար աշխարհի» հանդիպմանը։

Յըլմազը, խոսելով երկրի տնտեսության մասին, հայտնել է, որ ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի տնտեսական աճը 2025-ին կանցնի 1.5 տրիլիոն դոլարը։ Ըստ նրա՝ երբ դիտարկվում է գնողունակության համարժեքությունը, ապա Թուրքիան աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող 11-րդ երկիրն է, իսկ Եվրոպայում՝ 4-րդը։

Անդրադառնալով Թուրքիա-Ալբանիա տնտեսական հարաբերություններին՝ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ առևտրի ծավալները հասնում են 1 մլրդ դոլարի։ Մինչ օրս թուրքական ընկերություններն Ալբանիայում իրականացրել են 37 նախագիծ՝ 1.8 մլրդ դոլար արժողությամբ, որոնք վերաբերում են տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտին։

Շեշտվել է, որ թուրքական ընկերությունների համար Ալբանիայում կան զգալի հնարավորություններ ներդրումների համար հատկապես առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտներում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել