Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 16-10-2025

Եկեղեցու դեմ արշավ է․ ուզում են ժողովրդին պառակտեն, եկեղեցին՝ իրենց ենթարկեցնեն․ հարցում

Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը փաստացի գլխատվել է. մի շարք հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել են։ Նրանք են՝ Տեր Փառեն, Տեր Ղևոնդը, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Հայկ Քոչարյանը։ Ձերբակալված հոգևորականների մի մասն ազատ է արձակվել, որոշներն էլ դեռ գտնվում են Քննչական Կոմիտեում։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «3 Սրբազանների և մի շարք հոգևորականների ձերբակալությունները եկեղեցու դեմ արշավ համարո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ իշխանությունը ճիշտ է վարվել։
«Այո,սեփական անձի խնդիրներն է լուծում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա եկեղեցու դեմ արշավ է։
«Միանշանակ դա տեղավորվում ա իշխանությունների կողմից վարած արշավի տրամաբանության մեջ։ Այո՛, սա եկեղեցու դեմ արշավ է։ Սրանով փորձում է իրեն ենթարկեցնել եկեղեցին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ առաջինը պետք է իշխանության խնդիրը լուծել։
«Հա համարում եմ, բայց առաջինն իրանց խնդիրը պետք ա լուծել, հետո նոր եկեղեցու։ Ընդհանրապես կառավարությունում բոլորը սխալ լաբորատոր փորձերից են առաջացել, մարդուց իրենք չեն առաջացել ու բոլորը տականքներ են»,- ասաց նա։

«Իհարկե համարում եմ։ Ինձ թվում է ժողովրդին պառակտելու հերթական միջոց ա դա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ