Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 15-10-2025

Առանց աշխատանք հնարավոր չէ բարեկեցիկ ապրել․ կարելի է գողանալ, բայց վերջը վատ է լինելու․ հարցում

Նիկոլ Փաշինյանի կարծիքով աշխատանքով հնարավոր չէ բարեկեցիկ կյանքով ապրել։ «Եթե դուք աշխատանք եք փնտրում բարեկեցության համար, ձեր գտած աշխատանքը յոլա գնալ գուցե, բայց բարեկեցությունը չի ապահովելու ձեզ»,-հրապարակված տեսանյութում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե Փաշինյանը կարծում է, որ աշխատանքով հնարավոր չէ բարեկեցիկ ապրել, ապա ինչո՞վ է հնարավոր»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ համաձայն չէ այդ մտքի հետ, քանի որ առանց աշխատանքի հնարավոր չէ ապրել, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել։

«Եթե աշխատանքով հնարավոր չի, ուրեմն ընդհանրապես հնարավոր չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ աշխատանքով է հնարավոր բարեկեցիկ ապրել։ «Աշխատանքով է պետք բարեկեցիկ ապրել, թե չէ ուրիշ բանով հնարավոր չի ապրել, հո գողություն չենք անի, որ ապրենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ համաձայն չէ այդ մտքի հետ։ «Ես համաձայն չեմ, կարելի է, օրինակը ես։ Աշխատանքը գեղեցկացնում է, դարձրել է կապիկից մարդ»,- ասաց նա։

«Կարելի ա գողանալ, ավազակություն անել, բայց վերջը վատ է լինելու»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում