copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 13:52 15-10-2025

Երևանում վտանգավոր է հեծանվով դուրս գալը, եթե չունես թիկնազոր և ոստիկանները ճանապարհդ չեն մաքրում

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իրէջում գրել է․

«Վարչապետ Փաշինյանը առաջարկում է դասի ու գործի գնալ հեծանիվով։ «Դա ոչ միայն ամոթ չէ, այլև հարմար է, առողջ և հաճելի»,- ասում է նա։

Իրականությունն էն է, որ Երևանում ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ դասի ու գործի գնալ հեծանիվով եթե դու․
ա) չունես թիկնազոր,
բ) չունես ուղեկցող ոստիկանական մեքենաներ, որոնք քո ճանապարհը կմաքրեն մեկ կիլոմետր շառավղով,
գ) տնից դուրս չես գալիս առավոտյան ժամը 6-ին։
Եթե էս պայմաններն ապահովված չեն, ապա հեծանվով երթևեկության մեջ դուրս գալը ոչ միայն հարմար չէ, այլ բառացիորեն վտանգավոր է կյանքի ու առողջության համար։
Եթե հիշում եք, հեծանվի օգտագործումը խթանելու համար վարչապետը վերջերս առաջարկում էր անտոկոս վարկ տրամադրել հեծանիվ գնելու համար։ Այսինքն, նա կարծում է, թե երևանցիները հեծանվով գործի չեն գնում, որովհետև հեծանիվ գնելու համար 100-150 հազար դրամ չունեն։ Ահա թե ինչպիսի պատկերացումներ ունի երկրի ղեկավարը էս քաղաքի խնդիրների ու դրանց լուծման ու առհասարակ, կառավարման մասին։
Բայց դա կարևոր չէ, կարևորը, որ Փաշինյանի այս գրառումը արժանանա հարյուր հազարավոր սրտիկների ու ռեպոստերի ու որ համայն Եվրասիայի ֆոլովեռները իմանան, թե ինչքան քուլ ու մարդամոտ մարդ է թանկագին Նիկոլ Փաշինյանը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ