copy image url
Ավելին 10 ամիս առաջ - 23:46 14-10-2025

Պուլաու Ռեդանգում զբոսաշրջիկներն ու էքսկուրսավարները հետապնդել են վտանգված կանաչ կրիաներին

«Արևադարձային հետազոտությունների և պահպանման կենտրոնը» (TRACC) ահազանգել է Պուլաու Ռեդանգ կղզում (Մալազիա) էքսկուրսավարների և զբոսաշրջիկների կողմից վտանգված կանաչ կրիաների նկատմամբ իրականացվող դաժան վերաբերմունքի մասին։

Կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ հարձակվում կրիայի վրա՝ փակելով նրա ճանապարհը։ Ոմանք կենդանուն բռնել են պարանոցից, իսկ մյուսները հարվածել են նրա պատյանին։

TRACC-ի հաղորդմամբ՝ կանաչ կրիաները ստիպված են պարբերաբար բարձրանալ ջրի մակերես՝ օդ շնչելու համար, քանի որ թեև կարող են երկար ժամանակ պահել շունչը, նրանք շնչում են թոքերով։ Այդ պատճառով չափազանց երկար ջրի տակ մնալը կարող է խեղդվելու պատճառ դառնալ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը