copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:20 14-10-2025

Արթուր Եսայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրաման՝ Արթուր Ռազմիկի Եսայանին 2025 թվականի հոկտեմբերի 15-ից նշանակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Արթուր Եսայանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ի դիմումը։

Հրամայվել է Արթուր Եսայանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում