copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 16:38 11-10-2025

Դուշանբեի դասն ուղերձ է ՀՀ գործող և բոլոր իշխանություններին․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռագույն ժապավենով մուրճը թափահարում է ընդդիմության ուղղությամբ, նրա համակիրներն ու պրոպագանդիստները գերագույն հրճվանք են ապրում և ծանակում նախկիններին ու մերժվածներին:

Երբ ԱՊՀ որևէ ավտորիտար առաջնորդ՝ լինի Լուկաշենկոն կամ Ռահմոնը, ծաղրում է ու հեգնում ՀՀ վարչապետին (այս դեպքում անունը կարևոր չէ), մեր ընդդիմությունը հոգու խորքում հրճվում է:
Որովհետև այդ նույն ընդդիմությանը Փաշինյանը փռում է ասֆալտին, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ վարչապետին ասֆալտին են փռում ԱՊՀ տարածքում:

Ինձ համար անձամբ, հավասարապես անընդունելի է և՛ Փաշինյանի մուրճը, և Լուկաշենկոյի անկիրթ պահվածքը:

Հայաստանի վարչապետը հրապարակային արգելում է որևէ պաշտոնյայի այցելել Բելառուս, բայց ինքը ստիպված է լինում տեսախցիկների առաջ ենթարկվել Լուկաշենկոյի գռեհիկ պահվածքին:
Իրականում, Դուշանբեի դասը ուղերձ է ՀՀ գործող և բոլոր իշխանություններին, ովքեր տանը առյուծ են կտրում, իսկ դրսում համեստորեն լռում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ