copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:42 10-10-2025

Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում. ինչու՞ չկանխվեց պատերազմը. Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հետաքրքիր է, Փաշինյանն ու Ալիևը հիշե՞լ են 2018 թվականին Դուշանբեում իրենց առաջին հանդիպման մասին։

Այդ հանդիպումից հետո Արցախում ու Հայաստանի սահմաններին համարյա երկու տարի «խաղաղություն» էր։ Ի՞նչ եղավ հետո, բոլորս գիտենք։ 44 օրյա պատերազմից սկզբից մի քանի օր առաջ Ալիևը հայտարարում է, որ բանակցությունները ձախողվել են, քանի որ Փաշինյանը դրժել էր Դուշանբեում տրված իր խոստումները։

Փաշինյանը, պատերազմից ժամեր առաջ կառավարությունում չի էլ հերքում Դուշանբեում ձեռքբերված համաձայնությունների մասին Ալիևի հայտարարությունը, այլ ուղակի նեղսրտում է, որ Ալիևը գաղտնի տեղեկություններ է հրապարակում ու սպառնում է նենց բաներ պատմել, որ «հուսահատորեն կապակայունացնեն» իրավիճակն Ադրբեջանում։

Չի պատմում։ Ինչու՞ չի պատմում։ Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում։ Ինչու՞ չկանխվեց պատերազմը։ Հարցեր, որոնց պատասխանները հնարավորություն կտան բացահայտելու «4-րդ հանրապետության» ծնունդը․․․․

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան