Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:14 10-10-2025

«3+3» հարթակի հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ՝ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում. ՌԴ դեսպան

«3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ՝ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում, այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք ներկայումս կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, քանի որ կա առաջնահերթության հարց։ Հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստ են հյուրընկալել նման հանդիպում։ Նրանք պետք է համաձայնեցնեն առաջնահերթության հերթականությունը, և մենք, իհարկե, ամեն կերպ աջակցում ենք դրան», - Ռուս-հայկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ այս հարթակի բոլոր մասնակիցները կարծում են, որ սա օգտակար և ժողովրդական ձևաչափ է, և որ տարածաշրջանի պետություններն իրենք պետք է կարևոր դեր խաղան տարածաշրջանի խնդիրների լուծման գործում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ