Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 09-10-2025

Բյուջեն երջանկացնում ա նրանց, ովքեր ԱԺ-ում ու նախարարություններում են․ հարցում

Կառավարությունը ընդունել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը և ուղարկել Ազգային ժողով։ Կառավարությունը կարծում է, որ 2026 թվականի համար կազմել է պետական բյուջեի այնպիսի նախագիծ, որը միտված է հասարակությանը երջանիկ դարձնելուն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն երջանկացո՞ւմ է ձեզ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ նույնիսկ այս տարվա բյուջեն իրենց չի երջանակացրել, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Իբր հիմա երջանկացնում ա, հետո էլ մյուս տարվանը, իհարկե ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բյուջեն հասարակ մարդկանց չի երջանկացնում։ «Դուք հավատում եք, որ որևէ մեկին կերջանկացնի։ Բյուջեն իրանց է երջանկացնում, ով որ էսօր խորհրդարանում են, նախարարությունում են, թե չէ հասարակ մարդկանց համար էդ բյուջեն ինչ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ինչքան այս տարվա բյուջեն երջանկացրեց, այնքան էլ հաջորդ տարվանը կերջանկացնի։ «Տո իբր այս տարվանը շատ երջանկացրեց, մի հատ էլ հաջորդ տարվանը։ Տա Աստված լինի էդպես»,- ասաց նա։

«Իհարկե, շատ երջանիկ ենք, ուրախությունից ընգա, բռնեք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ