Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 15:00 09-10-2025

Եթե Քոչարյանը և Սամվել Կարապետյանը միանան, Փաշինյանին կհաղթեն, մենք էլ կօգնենք․ հարցում՝ Ալավերդիում

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերից հաջորդ խորհրդարանում կհայտնվեն «Հայաստան» դաշինքը և կալանավորված բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը՝ «Մեր ձևով»-ը, որը դեռևս չի ձևավորվել։ Ավելին՝ Քոչարյանն իր վերջին ասուլիսում, հղում անելով սոցհարցումների տվյալներին, նշել էր, որ Փաշինյանի վերընտրելու շանսերը ձգտում են զրոյի, քանի որ ընդդիմադիր 2 ուժերը միասին ավելի շատ ձայն կարող են ստանալ, քան ՔՊ-ն։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը միավորվեն, կկարողանա՞ն Փաշինյանին հաղթել»։ Հարցվածներից շատերը պատասխանեցին, որ Քոչարյանն ու Կարապետյանը միավորվելու դեպքում կարող են հաղթել Փաշինյանին։

«Այո»,- պատասխանեց մի տղամարդ։

«Միգուցե կկարողանան, բայց՝ ցավոք սրտի։ Ես լրիվ այլ թեկնածուի եմ հավանում՝ Խուշուդյանին»,- պատասխանեց մի կին՝ հավելելով, որ ո՛չ Փաշինյան է համակրում, ո՛չ Քոչարյանին, ո՛չ էլ Սամվել Կարապետյանին։

«Չեմ կարա ասեմ, աղջիկ ջան։ Որ կարողանան՝ մենք էլ կօգնենք»,- ասաց մեկ այլ կին։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Սամվել Կարապետյանը միայնակ գուցե հաղթի Փաշինյանին, բայց ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Եթե Ռոբերտը մեջին ա, չեն կարա, իսկ Սամվել Կարապետյանը հնարավոր ա մենակ գնա»,- նշեց նա։

Հարցվածներից ոմանք էլ համոզմունք հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում վերընտրվելու է։

«Փաշինյանը հաղթելու ա, դա ոչ մի խոսք,- ասաց մի կին՝ հույս հայտնելով, որ դրանից հետո թոշակառուներին էլ լավ կնայեն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի