Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 14:38 09-10-2025

ՔՊ-ական պատգամավորի անչափահաս ազգականը թմրանյութի պատճառով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ահազանգ

Մեր պետությունը քանդելով առաջինը ձեր տները կփլվեն, կամ փոս փորողը փոսն է ընկնում։
Բազմիցս եմ խոսել անչափահասների մեջ տելեգրամյան ալիքներով թմրանյութերի տարածման մասին, նշել դրանց վտանգավորության, հասարակության և պետության հիմքերը քայքայելուն միտված լինելու մասին։

Ինչպես նաև շեշտել եմ 2018թ․ կառավարության ընդունած որոշման մասին, ինչը ստեղծեց նպաստավոր պայմաններ դրանց տարածմանը, և ահա չարիքը ծեծում է նաև ՔՊ-ականների դռները։

Մի երկու շաբաթ առաջ, ըստ տարածված լուրերի, ՔՊ-ական պատգամավորներից մեկի մերձավոր ազգակցական անչափահասը հայտնվել է այնպիսի վիճակի, որ ստիպված են եղել տեղափոխել «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»։

Իրականում սարսափելի է, որ Գյումրու ուսումնական հասատատություններից մեկում սովորող պատանին նման խնդրի առաջ է կանգնել, սարսափելի է, որ այս ամենը հենց մեր երկրում ու քաղաքում է կատարվում, կարևոր չի, որ այդ երեխայի ընտանիքն ակտիվ թուրքամոլ է, երեխան կարող էր լինել լավ զինվոր, ցավոք, այլևս չի էլ կարողանալու, և նրա ճակատագրի միակ պատասախանատուն պետականաքանդ կառավարությունն է և էշի ականջում քնած ոստիկանությունը, ովքեր միմիայն զբաղված են ընդդիմադիրներին չեզոքացնելով։

Սիրելի ծնողներ, առավել ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ, քանի դեռ չարիքը չի չեզոքացվել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել