copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 11:43 09-10-2025

Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքները և մաս չդարձավ իշխանական շոուին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Երեկ ողջ օրը Ազգային ժողովի գաղտնի բաժնում առիթ ունեցա ծանոթանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին։

Թեեւ հանձնաժողովի նախագահն արդեն հրապարակային, իր հայեցողությամբ բացահայտում է իշխանությունների քիմքին հաճո զեկույցի որոշ դրվագներ, ձեռնպահ կմնամ նույնն անել, քանի որ նաեւ օրենքով սահմանված կարգով արգելք կա նման գործողությունների հարցում։
Բայց առաջին իսկ ծանոթացումից հետո կուզեմ արձանագրել՝
Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, մեր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով, քանի որ մաս չդարձանք իշխանական շոուին, որի անփառունակ տապալման վկայությունն են օրենքի պահանջների խախտմամբ հանձնաժողովի ժամկետների ակնհայտ խախտումները եւ ԱԺ լիագումար նիստ չբերելը։

Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ անգամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ։

Չեմ կարող բացել փակագծերը, բայց առաջին իսկ ծանոթացումից հետո փաստեմ՝
որքան էլ այս քննիչ հանձնաժողովը ձեւավորվեց 44-օրյա պատերազմի հետ կապված հանրության, քաղաքակական ամենալայն շրջանակների կողմից անդադար հնչեցվող հարցերին պատասխաններ տալուց խուսափելու եւ պատերազմի ընթացքում իշխանությունների ու Փաշինյանի գործողությունները սրբագրելու համար, բայց դա անհնար էր ու անզեն աչքով նկատելի է զեկույցին ծանոթանալուց հետո։

Շատ ավելի հարցեր են ծնվում իշխանությանը, անձամբ Փաշինյանին ուղղված կադրային սխալ քաղաքականության, խայտառակ նշանակումների, բանակի հետ կապված ոչ համակողմանի վերլուծության արդյունքում ռազմավարական որոշումների կայացման հարցերով։
Փորձերը, թե «խեղճ հարիֆն» ինչ աներ, խաբել են, որեւէ քննադատության չի դիմանում եւ զեկույցի բազում եզրակացություններ, դրույթներ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարող մեկի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետեւանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա։
Զեկույցին ծանոթանալուց հետո բազում հարցերս, հարցադրումներս այս օրերին դառնալու են ՀՀ գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին, ՀՀ Ոստիկանությանը, ուղարկվելիք պատգամավորական հարցումներ, որոնց արդյունքների մասին անպայման տեղյակ կպահեմ հանրությանը։

Ահա մի քանի դիտարկում, որ արել եմ առաջին ծանոթացումից հետո։ Դեռ առիթ ունենալու ենք այս հարցերի շուրջ, առանց փակագծեր բացելու խոսել։

Ի դեպ, աշխատանքային ժամի ավարտին, երբ առաջին պատգամավորը լինելով, որ ծանոթացա զեկույցին ու ավարտեցի վերջին՝ 2015-րդ էջը, ակամայից հիշեցի հայտնի խոսքը՝ «հանցագործության բացահայտման արդյունքում ամենակարեւորը ինզդ քո վրա դուրս չգալն է»։ Կարծես նույն վիճակն էր»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին