copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:27 07-10-2025

Պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած 3 նախկին նախագահները վախենում են գալ իմ հետ բանավեճի. Փաշինյան

Պատկերացնու՞մ եք, պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութում, որը վերնագրել է՝ «Մի րոպե, մի բան ասեմ 3»:

«Ընդ որում՝ այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց խոսացածի 99.9%-ը բանավեճ է ինձ հետ: Իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև խոսացածի 99.9%ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է և դա շատ հեշտությամբ ցույց կտամ: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում, բա բանավեճի չեք գալու՞ ընտրությունների: Էլի փախնելու՞ եք»,- ասել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից