Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:52 06-10-2025

Արսեն Ղուկասյանը առողջական խնդիրներ ունի, 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել. փաստաբան

Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, այսօր շտապօգնություն է եկել:

Այս մասին այսօր դատարանի բակում հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

«Հրմշտոցից հետո նա իր կրծքավանդակի շրջանում հարված է ստացել։ Իմ կողմից գործի նյութերին կցվել են նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին նյութեր։ Նա հաշմանդամություն է ձեռք բերել 44–օրյա պատերազմից հետո` 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել, 3 անգամ ստենտավորվել է»,- նշեց փաստաբանը։

Նա ընդգծեց` ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել։

«Տեղի ունեցած քաշքշուկի հետ կապված նա ուղղակի վրդովված է եղել, ու այդ մասին նա մանրամասն ցուցմունքներ է տվել։ Հիմա ուղղակի իրավապահ համակարգը մատի փաթաթան է սարքել խուլիգանության հոդվածը ու ամեն մի հրմշտոց այդ հոդվածի տակ է դնում։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, անգամ եթե նետվել են, ապա ոչ ծառայողների ուղղությամբ»,- ասաց Սողոյանը։

Հիշեցնենք, որ անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք. Երևան Գյուլիքևխյան 20)։ Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող