Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:30 06-10-2025

Ռոբերտ Քոչարյանը հլը կա՞․ ոչ մի հարց չունեմ իրան․ հարցում

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նշենք, որ նախորդ անգամ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսով հանդես էր եկել այս տարվա փետրվարի 17-ին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ հարց կտայիք Ռոբերտ Քոչարյանին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչ մի հարց չունի Ռոբերտ Քոչարյանին, որոշներն էլ ասացին, որ չեն ցանկանում տեսնել նրան։

«Դա հլը կա՞, չեմ ուզում իրան տենամ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն ամոթ չունի։ «Ինչո՞ւ չի ռադը քաշում գնում ստեղից։ Ամոթ ա, նա որ աբուռ ունենա, նա որ մի քիչ նամուս ունենա Հայաստանում չի մնա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մեր երկիրը կործանել են բոլոր ղեկավարները։ «Ոչ մեկին ոչ մի հարց, ամեն ինչ պարզ ա։ Մեր լավ երկիրը կործանեցին բոլորը հերթով»,- ասաց նա։

«Ոչ մի, սաղի վզները պիտի պոոկվի քոռ Լևոնից սկսած մինչև Նիկոլը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ