Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 14:55 06-10-2025

Ինչ է անում ՇՄՆ-ն, որ Սևանա լիճն էլ վարդագույն չներկվի

Հանրային հնչեղություն ստացած տեսանյութը, որում Շաքիի ջրվեժի ջուրը կտրուկ վերածվում է վարդագույնի, էկոլոգիական և հասարակական լուրջ քննարկումների պատճառ դարձավ։ Այս յուրօրինակ «գենդեր փարթին»՝ երեխայի սեռը հայտարարելու նպատակով կազմակերպված միջոցառումը, ըստ կազմակերպիչների, իրականացվել է «թույլտվությամբ» և «անվնաս նյութերով»։ Տեսանյութը տարածած օգտատերը պնդում է, թե միջոցառումը համաձայնեցված է եղել և օգտագործվել են փորձաքննություն անցած ներկանյութեր։

Սակայն Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց, որ նախարարության կողմից որևէ պաշտոնական թույլտվություն չի տրամադրվել․

«Չեմ կարծում, որ լուրջ աղբյուրով կարելի է հաստատել, որ օգտագործվել է որևէ հաստատված կամ փորձաքննություն անցած նյութ։ Նախարարությունը նման թույլտվության կամ նյութի մասին որևէ տեղեկություն չունի։ Շատ կարևոր է պարզել՝ ովքե՞ր են այդ քաղաքացիները, ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս են կազմակերպել այդ միջոցառումը»։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե օգտագործված են եղել սննդային ներկանյութեր, դրանք օտարածին են էկոհամակարգի համար և կարող են վնաս հասցնել ջրային, բուսական և կենդանական աշխարհին։

Oragir.News-ը փորձեց հասկանալ ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Շրջակա միջավայրի նախարարությունը, մասնավորապես՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որ նման միջադեպերը՝ ինչպես Շաքիի ջրվեժի դեպքում, չկրկնվեն այլ տարածքներում, և օրինակ՝ վաղը կապուտաչյա Սևանը չվերածվի վարդագույն Սևանի։

«Գործում է 24-ժամյա էկոպարեկային ծառայությունը, որը շրջում է և հետևում բնապահպանական իրավախախտումներին՝ անտառահատումից մինչև մթնոլորտի աղտոտում։ Սակայն նման դեպքերում իրազեկվածությունն ամենակարևոր կանխարգելիչ գործիքն է։ Եթե հանրությունն իրազեկ լինի հետևանքների մասին, ապա նման երևույթները հնարավոր է կանխել»,- նշեց Անի Հակոբյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ դեպքի առնչությամբ արդեն իսկ հարուցվել է վարչական վարույթ։

Տվյալ դեպքի համար տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի Հոդված 94-ի համաձայն՝ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելու հատկանիշներով։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանական ռեժիմը և արգելոցների, արգելավայրերի, անտառագոտիների, ազգային և բնական զբոսայգիների ներքին կարգի կանոնները խախտելը, կամ էլ բնության պահպանվող օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև արգելոցներում և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաներում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով։

Ավելի վաղ հատնել էինք, որ Սյունիքի մարզի Շաքիի հայտնի ջրվեժը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ բնական հուշարձաններից մեկը, վերջերս վերածվել է գենդեր փարթիի վայրի։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ջրվեժի ամբողջ ջուրը որոշ ժամանակով դարձել վարդագույն, ինչն, ըստ ամենայնի, տեղի է ունեցել երեխայի սեռը հայտարարելու միջոցառման ժամանակ։ Տեսանյութի տարածումից հետո, բնապահպանները, փորձագետներն ու հասարակական ակտիվիստները բարձրացրել են էկոհամակարգի վնասման, հանրային տարածքների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի և օրինականության խախտման հարցեր, քննադատությունն ուղղելով ՇՄ նախարարությանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ