copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 16:48 04-10-2025

Կրիպտո շուկայի շաբաթական ամփոփումը

Թեմաներ, որոնք կարող էիք բաց թողած լինել

Արժեթղթերի հանձնաժողովը արագացնում է ETF-երը
Նոր կանոնակարգային փոփոխությունը կրճատում է հաստատման ժամկետները՝ ճանապարհ հարթելով SOL և XRP սպոթ ETF-երի գործարկման համար։

Կայուն եվրո քոիների մուտքը շուկա
Եվրոպական խոշորագույն ինը բանկեր ծրագրում են մինչև 2026 թ-ը թողարկել կայուն եվրո քոիններ՝ MiCA կարգավորման շրջանակում։

Crypto.com տվյալների արտահոսք
Bloomberg-ը բացահայտել է, որ 2023-ին տեղի է ունեցել ընկերության աշխատակիցների հաշիվների արտահոսք: Ընկերությունը հաղորդում է, որ կարգավորող մարմինը տեղեկացվել է և ֆինանսական միջոցների կորուստ չի գրանցվել:

Naver-ը նպատակ ունի ձեռք բերել Upbit-ը
Կորեայի ինտերնետային հսկա Naver Corporation-ը հաղորդվում է, բաժնետոմսերի փոխանակման գործարքի միջոցով պատրաստվում է ձեռք բերել երկրի ամենամեծ կրիպտո փոխանակման հարթակը` Upbit-ը:

E*Trade-ն իր հարթակում ավելացնում է կրիպտո
Morgan Stanley-ի բրոքերային հարթակը 2026-ից իր հաճախորդներին կառաջարկի թրեյդինգի գործարքներ՝ անմիջապես կրիպտոակտիվով։

ՀՀ Կենտրոնական բանկի նոր կրիպտոակտիվների մասին օրենքը սահմանում է հստակ կանոններ Web3-ի համար
Այս տարվա սկզբին ՀՀ Կենտրոնական բանկը ընդունել է օրենք, որն առաջին անգամ սահմանում է կրիպտոակտիվների համար լիարժեք իրավական շրջանակ: Օրենքը սահմանում է, թե ինչ տեսակի կրիպտոակտիվներ գոյություն ունեն, ինչպես պետք է դրանք գործեն և որ կազմակերպություններին է թույլատրվում կրիպտոակտիվներ թողարկել: Նպատակն է ապահովել անվտանգության բարձրացում, շուկա բերել թափանցիկություն և նորարարությունը պահել հստակ վերահսկողության տակ։

Օրենքը թոքենները բաժանում է չորս խմբի։
Առաջին և ամենահայտնի խումբը կրիպտոակտիվներն են, օրինակ՝ Bitcoin-ը և Ether-ը։
Երկրորդ խումբը սպառողական թոքեններն են, որոնք հնարավորություն են տալիս օգտվել որոշակի ապրանքից կամ ծառայությունից։
Երրորդն ակտիվին կցված թոքեններն են, որոնք պահպանում են իրենց արժեքի կայունությունը՝ կապված լինելով արժույթների կամ այնպիսի ակտիվների հետ, ինչպիսին է ոսկին:

Վերջին խումբը էլեկտրոնային փողի թոքեններն են, որոնք էլեկտրոնային փող համարվող ակտիվին կցված թոքենի տեսակ են: Արժեքը կայուն պահելու նպատակով դրանք կցվում են ՀՀ դրամին: Ի տարբերություն այլ թոքենների դրանք կարող են թողարկվել միայն բանկերի կամ լիցենզավորված վճարային և վճարահաշվարկային ընկերությունների կողմից։ էլեկտրոնային փողի թոքենների թողարկողները պետք է հետևեն white paper-ի, մարքեթինգի և սպառողների պաշտպանության խիստ կանոններին։

Այս նոր տեսակն արդեն փորձարկվում է: Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Fast Shift վճարահաշվարկային կազմակերպությունը՝ Fastex-ի հետ համատեղ, Bahamut բլոքչեյնում գործարկել է AMDC թոքենը։ Այն ներկայացվում է որպես Հայաստանի առաջին էլեկտրոնային դրամային թոքեն, որը հաշվարկվում է դրամով և պահվում է Fast Shift հավելվածի ներսում գտնվող Web3 դրամապանակում:

Խորհուրդ
Անգամ տվյալների «հին» արտահոսքերը կարող են կրկին ի հայտ գալ։ Փոխե՛ք Ձեր գաղտնաբառերը և ստուգեք՝ արդյոք դրանք արտացոլվում են արտահոսքի հաշվետվություններում` Ձեր անվտանգությունը պահպանելու նպատակով:

Կրիպտո տերմիններ
ETF – Ֆիզիկական անձանց շրջանում ամենատարածված ներդրումային գործիքներից են: Գնելով ETF՝ Դուք ձեռք եք բերում բաժնեմաս մի ֆոնդից, որում ներառված են բազմաթիվ ընկերությունների արժեթղթեր։

Stablecoin (կայուն քոիններ) – Կրիպտոակտիվ, որը կցված է կայուն քոինին (սովորաբար ԱՄՆ դոլար)։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը