Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:26 03-10-2025

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է «աննախադեպ դժոխքով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը մինչև հոկտեմբերի 5-ի երեկոյան չհամաձայնի ԱՄՆ-ի, Իսրայելի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից աջակցվող խաղաղության համաձայնագրին, ապա «նրա վրա կթափվի աննախադեպ դժոխք»։

«Եթե այս վերջին համաձայնագիրը չկնքվի, ՀԱՄԱՍ-ի վրա կփլուզվի ամբողջ դժոխքը, որի նմանը ոչ ոք երբեք չի տեսել։ Մերձավոր Արևելքում խաղաղությունը կհաստատվի այս կամ այն ​​կերպ»,- գրել է նա իր «Truth Social» սոցիալական ցանցում։

Ամենից շատ դիտված