Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 15:05 02-10-2025

Դատարաններում լրագրողների իրավունքների սահմանափակումը վտանգավոր ուղերձ է

Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում սեպտեմբերի 25-ին հանրային քննարկման է դրվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բոլորի, այդ թվում նաև լրագրողների համար դատական նիստերի տեսանկարահանումը և ձայնագրումը, հրապարակումը լինելու է արգելված՝ մինչև գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։

Իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը Oragir.News-ին հայտնեց, որ այս նախագծի կարգավորումը ուղղակիորեն հակասում է դատական վարույթի հրապարակայնությանը։

Գ․ Մելոյանի գնահատմամբ, հենց քրեական դատավարությունն ունի դատական նիստերի դռնփակ ու դռնբաց ձևաչափերը, ինչպես նաև՝ դռնբաց դատական նիստերի դռնբացության սահմանած շրջանակների սահմանափակման հնարավորությունները, և բնավ նման սահմանափակման հարկ չկա։

Սահմանադրագետի դիտարկմամբ՝ այս նախագծում նման սահմանափակումը ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև վտանգավոր ուղերձ է պարունակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված