copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 21:16 01-10-2025

Երևանը՝ կատարողական արվեստների միջազգային մայրաքաղաք. մեկնարկել է «ՀայՖեստ» փառատոնը

Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ 23-րդ «ՀայՖեստ» միջազգային փառատոնի բացման արարողությունը: «ՀայՖեստ»-ն արդեն ավելի քան 20 տարի Հայաստանի թատերական կյանքի առանցքային իրադարձությունն է. այն առաջին անգամ կայացել է 2003 թվականին, իսկ 2006-ից դարձել է գլխավոր թատերական փառատոնը նախկին ԽՍՀՄ տարածքում՝ բացառությամբ Մոսկվայի։

Փառատոնի առաքելությունն է նպաստել թատերական և կատարողական արվեստների զարգացմանը՝ ներկայացնելով դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, վիզուալ, կրկեսային, մանկական և բացօթյա ներկայացումներ:

Այս տարի «ՀայՖեստ» փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ շուրջ 11 երկրից, որոնց թվում են Բելգիան, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հունգարիան, Հարավային Կորեան, Նիդեռլանդները: Կայանալու են մի շարք միջազգային ներկայացումներ, որոնց միջոցով հայ հանդիսատեսը կտեսնի ժամանակակից թատրոնի, պարի ու վիզուալ արվեստի բազմակողմանի արտահայտությունները:

Փառատոնի ընթացքում հայկական բեմահարթակները տրամադրվում են աշխարհի ճանաչված թատերախմբերին, որոնք ներկայացնում են նոր, հետաքրքիր և անսպասելի լուծումներ՝ հանդիսատեսին հաղորդակից դարձնելով ժամանակակից արվեստի համաշխարհային միտումներին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում