copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:41 09-07-2023

Երևանը երազանքի մայրաքաղաք պետք է դարձնենք այս երեխաների համար․ Թանդիլյան

Սպորտի մեծ սիրահար լինելով՝ միշտ ակնածանքով եմ նայում այն պատանիներին, որոնք ևս սպորտն իրենց առօրյայի մի մասն են դարձնում, ապրում են սպորտով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Ֆուտբոլային այս թիմում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից ներգրավված պատանիներ են։
Թիմի մարզիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Տիգրան Դավթյանի հրավերով մասնակցում էինք նրանց մարզումներին։ Տիգրանը երեխաների համար իրական մոտիվացիան է, և անում է ամեն բան, որ երեխաներն ունենան մարզվելու հարիր պայմաններ։

Այս երեխաներից շատերի համար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը երազանք է, նրանք ամեն օր մարզումների գալիս են այդ երազանքով:

Ես լիահույս եմ, որ տարիներ անց ոչ միայն այս 150 երեխաները, այլև Երևանում ապրող բոլոր երեխաներն ու պատանիները հնարավորություն կունենան մարզվելու էլ ավելի լավ պայմաններում, իրենց մայրաքաղաքում կունենան ամենաբարձր մակարդակի ազգային մարզադաշտ ու բակային մարզահրապարակներ։ Երևանը երազանքի մայրաքաղաք պետք է դարձնենք առաջին հերթին այս երեխաների համար»,- գրել է Թանդիլյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում