Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:29 01-10-2025

Ե՞րբ պարզեցիք, որ Արմեն Դանիելյանը գանձ ա․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

«Ե՞րբ բացահայտեցիք Արմեն Դանիելյանի բացառիկությունը։ Ե՞րբ պարզեցիք, որ Դանիելյանը գանձ ա, գտածո»,- Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

«Ասում են՝ բովանդակային քննարկում եք ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ։ Ինձ հետաքրքիր է, թե արդյոք դուք արդարադատության մարտիկ, օբյեկտիվության աղբյուր, իմաստնության ակունք Արմեն Դանիելյանի մասին պատմե՞լ եք ՄԻԵԴ նախագահին։

ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանին ժամանակին Արմեն Դանիելյանը թույլ չէր տալիս խոսել։ Խոսելու իրավունք չէր տալիս։ Դուք էլ դրսում, պարոն Փաշինյան, ասում էիք, որ այստեղ դատարան չկա, կա միայն դատարանի շենք և դատավոր չկա։ Ինձ հետաքրքիր է՝ պատմեցի՞ք արդյոք ՄԻԵԴ նախագահին, որ օրենքի, իրավունքի, դիկտատուրայի շրջանակում Արմեն Դանիելյանին վերաքննիչից տարել եք վճռաբեկ դատարան»,- ասաց նա։

«Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզ, ձեզնից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի, և մենք դրա համար ձեզ այդպես փայփայում ենք»,- պատասխանեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի