Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 01-10-2025

Նիկոլը չի գնա կալանավայր՝ բանավիճելու, գիտի, որ գնաց, քցելու են ընդեղ․ հարցում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է կալանավայրում բաանավիճելու։

«Քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով» (Եսայի 32։6) Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։ Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք…»։

Այս մասին կալանավայրից հրապարակված նամակում գրել է Բագրատ Սրբազանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բագրատ Սրբազանը Փաշինյանին հրավիրել է կալանավայրում բանավիճելու։ Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը կընդունի՞ հրավերը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունի այդ հրավերը, որոշներն էլ ասացին, որ պետք է գնալ ու խոսել։

«Չէ այ բալա ջան, գիտի որ գնալու ա քցեն ընդեղ»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը թագավոր է։ «Չէ, որովհետև Փաշինյանը թագավոր ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է հանդիպել և խոսել։ «Ես իր տեղ չեմ կարող պատասխանել, բայց եթե հանդիպեն ու տեղի ունենա այդ երկխոսությունը, ինձ թվում ա, որ լավ կլինի բոլորի համար»,- ասաց նա։

«Որ խելոք լինի կընդունի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին