Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:00 01-10-2025

Սիրտս կզգա՝ Գարիկս ողջ է. մինչև վերջին շունչս էլ սպասելու եմ. անհետ կորածի մայր

Շատ ընտանիքների նման բասենցի Մարտիկյանների ընտանիքում էլ է պատերազմը փոխել երազանքներն ու կյանքը։

Oragir.News-ն այցելել է Մարտիկյաններին, ովքեր պատերազմից 5 տարի անց իրենց որդուց` Գարիկ Մարտիկյանից լուր չունեն, բայց չմարող հույս ունեն, որ նա ողջ է։

Գարիկի մասին պատմելիս մայրը՝ Բուրաստան Մարտիկյանը, հուզվում է։ Նա ասում է, որ հիմա կարոտը նկարներից է առնում, որոնք աչքի լույսի նման է պահում։

«Գարիկս պիտի գա. մինչև վերջին շունչս էլ սպասելու եմ։ Գարիկիս անուն-ազգանունը զոհվածների ցուցակում չի եղել։ Մենք տեսանյութ էինք տեսել, որը Կարմիր խաչին ուղարկեցինք, բայց ընդեղ էլ ո՛չ հերքեցին, ո'չ էլ հաստատեցին, որ գերեվարվել է։ Իմ մայրական սիրտս կզգա, որ Գարիկս ողջ է»,- նշում է տիկին Բուրաստանը։

Գարիկ Մարտիկյանը պայմանագրային զինծառայող էր, Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից կռվել է Ջրականում։

Մայրը` տիկին Բուրաստանն ասում է, որ պատերազմի օրերին խոսել են որդու հետ, շատ հանգիստ է եղել, անգամ չեն մտածել, որ իրենց որդին կռվում է ամենաթեժ հատվածում։ «Վերջին անգամ հոկտեմբերի 22-ին եմ խոսել հետը։ Էդ օրը խոսել էր նաև իր սիրած աղջկա հետ ու դրանից հետո լուր չունենք։ Շատ կսիրեր զինվորականի գործը, ինքը իրա գործի նվիրյալն էր»,- հուզմունքով շարունակում է նա։

Ռազմաճակատից եկող լուրերը հակասական էին, ինչը ընտանիքին հույս է ներշնչել, որ որդին հնարավոր է, որ գերեվարվել է։

Բուրաստան Մարտիկյանը նշում է, որ պատերազմից 5 տարի անց` շատ են հարցերը, բայց մինչև օրս նրանց հարցերին որևէ ողջամիտ պատասխան չի տրվել։

Գարիկ Վարդանի Մարտիկյանը ծնվել է 1993 թվականի մարտի 11-ին՝ Շիրակի մարզի Բասեն գյուղում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին