copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 15:33 30-09-2025

ԱՄՆ-ն Լուկաշենկոյին ընտրել է որպես միջնորդ՝ ԱՄՆ դիրքորոշումը ՌԴ-ին փոխանցելու համար. Քելլոգ

Վաշինգտոնը Բելառուսի հետ կապի ուղի է հաստատել՝ ամերիկյան դիրքորոշումը Ռուսաստանի ղեկավարությանը Մինսկի միջոցով փոխանցելու համար, հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

«Մենք գիտենք, որ Լուկաշենկոն շատ է խոսում Պուտինի հետ։ Մենք հարաբերություններ ենք հաստատել՝ ապահովելու համար, որ կապի գիծը բաց լինի։ Այսպիսով, մենք կարող ենք ապահովել, որ մեր ուղերձը լիովին փոխանցվի նախագահ Պուտինին», - ասել է նա Վարշավայի անվտանգության ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

Քելլոգը նշել է, որ Մինսկի հետ կապեր հաստատելու սկզբնական նպատակը սա էր, այլ ոչ թե քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Ամենից շատ դիտված