copy image url
Սպորտ 8 ամիս առաջ - 22:24 29-09-2025

2026 թ. Հայաստանում կբացվի «Յուվենտուսի» ակադեմիան

2026 թվականին Հայաստանում կբացվի «Յուվենտուսի» ակադեմիան:

Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը հետևել են Ավանում ենթակառուցվածքների շինարարությանը։

«Անչափ ուրախ եմ այն ամենով, ինչ տեսա։ Նախորդ այցից հետո այստեղ լայնածավալ աշխատանքներ են կատարվել։ Բոլորը գիտեն, որ ՀՖՖ-ն նույնպես աջակցում է այս ծրագրին։ Կարող եմ վստահ ասել, որ հաջորդ տարի Հայաստանում տեսնելու ենք «Յուվենտուսի» ակադեմիայի բացումը, և ոչ միայն այս տարածքում, այլև «Հրազդան» ստադիոնի մոտակայքում»,- ասել է Մելիքբեկյանը։

Սադոյանն էլ վստահեցրել է, որ ակադեմիայի բացումից հետո Եվրոպայից 20 մարզիչ կժամանի Հայաստան։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել