Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 23:18 29-09-2025

Չինաստանում լեռնագնացը անդունդն է ընկել սելֆի անելիս

Չինաստանի Սիչուան նահանգի Նամա Ֆենգ լեռը բարձրանալիս տղամարդը մահացել է սելֆիի պատճառով։

Նա արձակել էր անվտանգության գոտին՝ լուսանկարվելու համար, սայթաքել սառույցի վրա և ընկել անդունդը։

Դեպքի ականատես լեռնագնացները սարսափով հետևել են, թե ինչպես նա ապարդյուն փորձում էր կանգնեցնել իր անկումը։