Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 11:00 29-09-2025

Սկզբում կընդվզեն, բայց դրական կազդի․ Ավինյանը՝ դպրոցներում հեռախոսների գործածման արգելքի մասին

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս հարցը քննարկվել է նաև մի խումբ ծնողների հետ ու արձագանքը դրական է եղել։

«Առաջարկվում է 1-6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի միջոցառումների, դասամիջոցներին իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է հեռախոսը բերի դպրոց՝ դասասկզբին այն կհանձնվի դասղեին, և միայն դասերի վարտից հետո թույլ կտրվի այն վերցնել։ 7-10 րդ դասարանցիների համար առաջարկվում է այն օգտագործել սահմանափակումներով։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հեռախոսների մասին է, այլև պլանշետների ու խելացի հեռախոսների և նաև այլ սարքավորումներ, որոնք կկիրառվեն բացառապես կրթական նպատակով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ, որը կարող է շաբաթական 1-2 անգամ»,- ասաց Կրթության վարչության ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը։

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ դպրոցականները սկզբում որոշակի կընդվզեն այդ որոշման դեմ, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրական կազդեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան