copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:49 26-09-2025

Հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ Երևանի 1-03 շտապօգնության մոտ

Այն, որ Երևանում «Վեոլիա Ջուր»-ի սխալ և ոչ օպերատիվ աշխատանքների արդյունքում վարչական շրջաններում չկա որևէ փողոց, որ բնակիչները չունենան խնդիրներ, կապված կոյուղատարերի խցանման և այդ տարածքներում տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի հետ՝ գաղտնի չէ։

Երևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանի Ձորափ փողոցում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «7 օրից ավելի է՝ էս ահավոր վիճակն է։ Դիտահորից կեղտը դուրս է գալիս ու հոսում՝ անցնելով Երևանի 1-03 շտապօգնության գլխավոր մուտքի դիմացով ու այդպես հոսում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: